ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
27.05.2011 | 00:00

…թե 2008-ի մարտի 1-ի նախօրեին կայացած բարձր մակարդակի խորհրդակցության մասին փաստող հինգրոպեանոց տեսանյութը, ինչի մասին օրերս գրեց մամուլը, շատ շուտով կհայտնվի համացանցում։ Հավելենք` այն տեղադրվելու է «Յութուբում», «Ֆեյսբուք» և Twitter սոցիալական ցանցերում։ Եվ ոչ միայն դա։ Հիշյալ ցանցերում կհայտնվեն նաև այլ տեսանյութեր, որոնք «փյունիկի նման մոխիրներից հառնած» քննչական խմբի ձեռքին ոչ թե «մեղմացուցիչ», ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր, այլ «սաստկացուցիչ դեպք հանցանաց» կլինեն ու աղմկահարույց «թարմ» բացահայտումների իրեղեն ապացույցներ կդառնան։

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ